Հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող Պարգև Նվերի Մարգարյանը հայտնաբերվել է աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով, հայտնում է ՔԿ-ն՝ նշելով, որ զինվորի դին հայտնաբերվել է հուլիսի 31-ի առավոտյան՝ ՊԲ զորամասից մոտ 1,5 կմ հեռավորությամբ՝ անտառում:
Ըստ նախնական տվյալների՝ Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:
Քրգործ է հարուցվել ՔՕ 360.1-րդ (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ «հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998 թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին»։