Հայաստանում վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
ԱՆ հաղորդմամբ՝ երեկվա՝ օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից 120285-ը առաջին դեղաչափ, իսկ 51605-ը՝ երկրորդ դեղաչափ։
Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամը Հայաստանում «միանշանակ» շրջանառվում է, և զգուշացրել, որ երկրում արդեն իսկ կա քովիդով վարակման դեպքերի որոշակի աճ, իսկ աշնանն առկա է վարակի նոր ալիքի վտանգ։