Երեկ ժամը 22:26-ի սահմաններում Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:
ՔԿ հաղորդմամբ՝ հարուցվել է քրգործ՝ 360.1-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Կատարվում է քննություն։