Պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
ՊՆ հաղորդմամբ՝ հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագ, լեյտենանտ Հ.Ա.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ Հուլիսի 16-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով «ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը»: