Հուլիսի 16-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:
ՊՆ հաղորդմամբ՝ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: