Home / Բանակ / Հակառակորդի համար նախատեսված գնդակը սպանեց ծառայակցին

Հակառակորդի համար նախատեսված գնդակը սպանեց ծառայակցին

Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քրքործով լեյտենանտ Հ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Սպան կալանավորվել է։

Ըստ ՔԿ-ի պաշտոնական վարկածի՝ լեյտենանտը «իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ է արձակել» հակառակորդի ուղղությամբ, բայց սպանել է ծառայակցին։

«Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն՝ զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք՝ առաջացնելով ծանր հետևանքներ», – պարզաբանել է Կոմիտեն՝:

Ավելի վաղ ՊՆ-ից հաղորդել էին, որ շարքային Արթուր Ղազարյանը մահացել է «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից»։