Արշակ Կարապետյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար, հաղորդում է կառավարության կայքը։
Այսօր ավելի վաղ նա ազատվել էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից։
Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, 2021 թվականի ապրիլի 13-ին նշանակվել էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, իսկ մինչ այդ՝ 2018-2021 թվականներին եղել էր վարչապետի խորհրդական։ Մինչև 2016 թվականը նա զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո պաշտոնանկ է արվել։
Ուղղում 18։42 – Կարապետյանը նշանակվել է ոչ թե պաշտպանության նախարար, այլ նախարարի առաջին տեղակալ։