8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից առաջ՝ օգոստոսի 2-ին, Epress.am-ի թղթակից Վարդգես Գասպարին գործընկերների հետ միասին դիմավորում էր նորաթուխ պատգամավորներին։
Մուտքի մոտ անցկացված մեկ ժամվա ընթացքում նա փորձում էր իմանալ վերջիններիս կարծիքը մի շարք հարցերի, մասնավորապես, բռնության վերաբերյալ։
Խորհրդարանականների մեծ մասը, ըստ երևույթին, այլ մուտքերով էր մտնում։ Այնուամենայնիվ, նրանցից մի քանիսի հետ հաջողվեց զրուցել։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներից ոմանք, ճանաչելով «ակտիվիստ Գասպարիին», հրաժարվում էին խոսել․ «այս պահին դեռ ժամանակը չէ», «ձեր հետ՝ ոչ», «ձեզ չեմ ուզում ասել» հիմնավորմամբ։