Երեկ, ժամը 21:00-ի սահմաններում, ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Քասախի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հայաստանի ԱԱԾ և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահներն իրականացնում են աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: