DataReportal-ը հրապարակել Digital 2021: Armenia զեկույցը, որտեղ ներկայացված է 2020 թվականին Հայաստանի առցանց ակտիվության վիճակագրությունը։
2021-ի հունվարի տվյալներով՝ Հայաստանից ամենաայցելված կայքը Google-ն է, 2-րդ տեղում է YouTube-ը, իսկ 3-րդ տեղում պոռնո կայք է։ Одноклассники-ն, List.am-ը, News.am-ը, Facebook-ը և Wikipedia-ն ևս տեղ են գտել «լավագույն տասնյակում» ։
Google-ում ամենահաճախ որոնվող 20 բառերից չորսը բուքմեյքերների անուններ են։ Առաջին տեղում, սակայն, «Facebook» բառն է։ Աղյուսակից երևում է, որ հայաստանցիները սիրում են նաև թարգմանել․ «переводчик» և «Google translate» բառակապակցությունները համապատասխանաբար 4-րդ 18-րդ տեղերում են։
Ինչ վերաբերում է YouTube-ում որոնվող բառերին՝ այստեղ գերիշխում են հեռուստասերիալները, մեծամասամբ՝ հայկական։ Որոնումներից 2-ը՝ ռուսական բլոգերի, 1-ը՝ ռուսական մուլտսերիալի անուններ են։ Հանդիպում են նաև անորոշ «erger», «erg», «erger 2020», «music», «kino» և «кино» որոնումները։
Ինտերնետից Հայաստանում օգտվում է ավելի քան 2․02 միլիոն մարդ, ընդ որում՝ երկրի շարժական (հիմնականում՝ հեռախոսային) կապերի թիվը 3.78 միլիոն է, ինչը նշանակում է, որ շատ մարդիկ ինտերնետից օգտվում ոչ թե մի, այլ մի քանի մոբայլ գաջետներով։ Ըստ վիճակագրության՝ ինտերնետի բեռնման 76.5%-ը գալիս է սեղանի համակարգիչներից ու լեփթոփերից, 22.9%-ը՝ հեռախոսներից, 0.6%-ը՝ պլանշետներից ու այլ թաբլեթներից։
Սոցցանցերից ակտիվորեն օգտվողների թիվն, ըստ զեկույցի, 1.8 միլիոն է։ Հատկանշական է, որ անցյալ տարվա հունվարի համեմատ՝ 2021-ի առաջին ամսում սոցցանցերից օգտվողների թիվն ավելացել է 20%-ով, իսկ առհասարակ ինտերնետից օգտվողներինը՝ 5.6%-ով։
Ամենպոպուլյար բրաուզերնրը Հայաստանում Chrome-ը (44.6%) և Firefox-ն (43.5%) են։ Երրորդ տեղում գտնվող Safari-ն կիրառում է ինտերնետից օգտվողների 7.3%-ը, իսկ մարդկանց 0.1%-ը շարունակում է հավատարիմ մնալ Internet Explorer-ին։
Սոցցանցերի 1.8 միլիոն օգտատերերից 1.5 միլիոնը գրանցված է Ֆեյսբուքում։ Նրանցից 76.2%֊ը բջջային հեռախոսից է օգտվում մուտք գործելիս։ Ինստագրամում գրանցված է շուրջ 930 000 հայաստանցի, իսկ Թվիթերում՝ միայն 58 000:
ԱՆցյալ տարվա դեկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում համացանցից օգտվողների 72.5%-ը օգտվում է Android (- 3.6%՝ անցյալ տարվա համեմատ) , իսկ 27.3%-ը՝ Apple IOS (+21%՝ անցյալ տարվա համեմատ) սարքերից։
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով։