Home / Հայաստան / Սահմանային կրակոցներից շարքային զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Սահմանային կրակոցներից շարքային զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ։

Բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

ՊՆ հաղորդմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։