Home / Մարզեր / Զանգեզուրի կոմբինատի 25%-ը կանցնի կառավարությանը

Զանգեզուրի կոմբինատի 25%-ը կանցնի կառավարությանը

Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 25%-ը, հաղորդում է կառավարությունը։

412 250.75 բաժնետոմսերն ունեն 20 000 դրամ անվանական արժեք։ Նվիրատվության պայմանագրի կնքումը ու գույքային իրավունքների պետական գրանցումը կիրականացվի 10 օրվա ընթացքում՝ նվիրաբերող ընկերության հաշվին։

«Արդյունաբերական ընկերությունը», ըստ կառավարության, դարձել է կոմբինատի բաժնետոմսերի 60%-ի սեփականատերը։ Ըստ որոշ աղբյուրների՝ Մոսկվայում գրանցված ԲԸ-ի բաժնետերը Սերգեյ Շերբակովն է։ Կոմբինատի իրական սեփականատերերի ռեեստրում, սակայն, ընկերության մասին ոչինչ նշված չկա։  Թե կոնկրետ ումից է այս ընկերությունը գնել 60% բաժնետոմսերը, դեռևս հայտնի չէ

Հիշեցնենք՝  ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75%-ը ավելի վաղ հետ էր գնվել հենց կոմբինատի կողմից, մնացած 12,4%-ի  սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր, իսկ 12,5 տոկոսի բաժնետերեր էին  Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու ղեկավարներից Նարեկ Ամբարյանը։