Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս օգոստոսին ադրբեջանական հսկոությանն անցած տարածքում հայտնված ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, խորհրդարանում այսօր հայտնել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին կառույցը հաղորդել էր, որ դրա նախորդ օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, իսկ որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Կարռույց ը նշել էր, որ նախնական տեղեկություններով, Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։