Home / Դատարան / Էրդողանը ցանկանում է դատել Փայլանին եւ այլ պատգամավորների դատել

Էրդողանը ցանկանում է դատել Փայլանին եւ այլ պատգամավորների դատել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարո Փայլանին և «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (HDP) երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան:

Միջնորդությունը տարածվել է նաև «ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» (DBP) մեկ պատգամավորի վրա, հաղորդում է Duvar-ը։

Մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազությունը պետք է վարույթի ամփոփում ներկայացնի նախ՝ Արդարադատության նախարարություն, հետո՝ նախագահի աշխատակազմ, իսկ վերջում՝ հենց Մեջլիս։

Եթե թուրքական խորհրդարանը քվեարկի հօգուտ միջնորդության, ապա պատգամավաորները կարող են կանգնել դատարանի առաջ:

Թե կոնկրետ ինչ պատճառներ բերելով է Էրդողանի ռեժիմը փորձում ընդդիմադիր գործիչներին զրկել անձեռնմխելիությունից, թուրքական մամուլը դեռևս չի գրում։ Լուրը մինչ այժմ չեն մեկնաբանել նաև Փայլանն ու իր կուսակցությունը։

Սա, սակայն, ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու առաջին դեպքը չէ։ Համանման միջնորդություններ ներկայացվել ու հաստատվել են նաև նախկինում։ HDP-ի հազարավոր կուսակիցներ բանտարկված են, այդ թվում՝ ընտրված պատգամավորներ, քաղաքապետեր ու անգամ նախկին համանախագահ Սելհաթթին Դեմիրթաշը, ում ևս զրկել են անփեռնմխելիությունից։