Home / Հայաստան / Հոգևորականին դուր չեկավ SEX-ը․ Կապանում գրաքննեցին ցուցահանդեսը

Հոգևորականին դուր չեկավ SEX-ը․ Կապանում գրաքննեցին ցուցահանդեսը

Կապանի քաղաքային իշխանությունների հրահանգով քաղաքի Արվեստի թանգարանից ապամոնտաժվել է «Ապագայի սցենարներ․ մոռացեք ինչ գիտեք սկսեք երազել» ցուցահանդեսի (համադրող՝ Գագիկ Չարչյան) մի մասը։ Մյուս մասը սրբագրվել է «բարոյականության ոստիկանության» կողմից․ արվեստագետներից մեկի աշխատանքը հեռացվել է (պարզվում է՝ որովհետև ցուցահանդեսին եկած հոգևորականը ազդվել է «սեքսից» և բողոքել), մյուսինը՝ գլխիվայր վերաձևվվել․․․

Սեպտեմբերի 17-ին ԱրտլաբԵրևան ստեղծագործական խումբը Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում (հետագայում պարզվել է, որ Կապանի քաղաքային իշխանությունները թանգարանի անվանումից հանել են «ժամանակակից» բառը) կազմակերպել էր «Ապագայի սցենարներ․ մոռացեք ինչ գիտեք սկսեք երազել» ցուցահանդեսը, որը Երևան և Կապան քաղաքներում (մեկ տարի և ութ ամիս տևողությամբ) ժամանակակից արվեստին նվիրված դասընթացների ամփոփումն էր՝ պատմում է համադրող Գագիկ Չարչյանը։

243027736_4422060097839664_3087769612988501746_n

«Ցուցահանդեսից մոտ երկու ամիս առաջ թանգարանի տնօրենի հետ քննարկել էինք այն թանգարանում կազմակերպելու մեր մտադրությունը և պայմանավորվել ցուցահանդեսի անցկացման ժամկետների շուրջ։ Թանգարանը ունի կարծեմ 6 կամ 7 սրահ, որոնցից երկուսը և միջանցքից մի հատված տրամադրել էին մեզ՝ էքսպոզիցիան կազմակերպելու համար։

Մինչև ցուցահանդեսի բացումը փորձեցինք հանդիպել Կապանի համայնքապետին՝ հրավիրատոմս փոխանցելու և ծրագրով նախատեսված ցուցասրահի վարձավճարի փոխանցման ձևերը ճշտելու համար։ Համայնքապետը զբաղված էր, մեզ (ծրագրի տնօրեն Հովհաննես Մարգարյանին և ցուցահանդեսի համադրող Գագիկ Չարչյանին) ընդունեց փոխհամայնքապետը։ Հրավիրատոմսերը տալուց և գումարը փոխանցելու հետ կապված մանրամասները ճշտելուց բացի՝ հպանցիկ անդրադարձանք նաև, ընդհանուր առմամբ, Կապանում մշակութային իրավիճակը ակտիվացնելու և քաղաքը մշակութային մեկուսացումից զերծ պահելու շատ ընդհանուր կարելիություններին», – գրում է Չարչյանը։

244011262_3110360125912409_7674367032380733626_n

Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել այս հանդիպումից հետո․ ներկա են եղել նախագծի և ցուցահանդեսի մասնակիցները՝ Կապանից և Երևանից, կապանցի մշակութային գործիչներ, քաղաքացիներ։

Ցուցահանդեսը պետք է ավարտվեր հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 9-ին նաև քննարկում էր նախատեսված։

«Սակայն պարզվեց, որ սեպտեմբերի 28-ից՝ առանց մեզ տեղեկացնելու, մի սրահից և միջանցքից ապամոնտաժել են մեր էկսպոզիցիան և բացել մեկ այլ ցուցահանդես, որի հապճեպ կազմակերպման անհրաժեշտությունը թանգարանի տնօրենը այդպես էլ չկարողացավ հիմնավորել, անընդհատ կրկնելով, որ ինքը շատ փոքր մարդ է և ինչ իրեն հրահանգել է փոխքաղաքապետը, դա էլ արել է», – շարունակում է արվեստագետը։

Դահլիճներից մյուսում, որտեղ իբր պահպավել էր էքսպոզիցիայի մյուս մասը, ըստ համադրողի՝ «աշխատել է բարոյականության ոստիկանությունը»․ հեռացվել է Նարեկ Առուշանյանի աշխատանքը, «որն ընդգծված կերպով բացահայտում էր մարմնի, զգացմունքների և կյանքի ապրանքայնացումը»։

244356790_3112252395723182_7505862416653543039_n

«Նարեկի աշխատանքը կազմված էր երեք պոստերներից, յուրաքանչյուրի վրա պատկերված մեկական բառ՝ շտրիխկոդի տեսքով (LIFE, SEX, LOVE)։

Ըստ տնօրենի, մի հոգևորական, ով այցելել էր ցուցահանդեսը, խորը մտահոգություն էր հայտնել, որ ստեղծագործության մեջ օգտագործված է «սեքս» բառը, իսկ «հոգի» բառը՝ ոչ»։

Ըստ ամենայնի, Նարեկը պետք է հետևություն անի հոգևորականի դիտողությունից և այս շարքին՝ շտրիխկոդի տեսքով, ավելացնի նաև «spirit» բառը»։

Նարեկ Առուշանյանի աշխատանքի փոխարեն տեղադրվել է Գոհար Հակոբյանի «Շենքերը գլխիվայր» գործը, այն էլ՝ սրբագրված տեսքով։

245100107_4422063677839306_2239187742504860168_n

«Իր սկզբնական տեսքով աշխատանքը ցուցադրված էր հետագայում ապամոնտաժված դահլիճում և իրենից ներկայացնում էր գլխիվայր ցուցադրվող շենքերի չորս ֆրագմենտար պատկերներ՝ կից ներկայացված կոնցեպտով․ «Մարդիկ սովոր են աշխարհը տեսնել ուղղահայաց, բայց երբեմն նրա յուրահատկությունը հասկանալու համար`պետք է դուրս գալ անձնական կաղապարներից»։ Սրբագրած տարբերակում տեքստը չկար, իսկ շենքերի պատկերները ցուցադրված էին ուղղված տեսքով»։

244688171_3112246589057096_8794728210792420222_n
Սյուզի Հակոբյան, ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ. ԻՆՔՆԱԱՆԴՐԱԴԱՐՁ

245325941_4422060307839643_4668468005235398389_n

244576792_3110370302578058_3822484569445703841_nԳարիկ Ենգիբարյան, ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

244340742_3107669969514758_4787426255764266032_n
Նարեկ Հակոբյան, ԿԻՄԱՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՀՅՈՒԹ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ, ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ 1

244135267_3107675349514220_7793561464652018279_n
պոստեր, խմբային աշխատանք

լուսանկարները՝ ԱրտլաբԵրևանի