00։37 — «Բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա: Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել:
00։10 — «Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի։ Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում», – հայտարարել է Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
00։00 — րբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է՝ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը», – նշել է Թաթոյանը` հավելելով, որ Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:
Ավելի ուշ հաղորդագրություն է տարածել նաև Ղարաբաղի պաշտպանության բանակը․
«Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ժամը 18։15-ի սահմաններում «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է սպանվել»։ Ղարաբաղ ՊՆ-ն հերքել էր սա և հայտարարել, որ տարածված տեղեկությունը կեղծ է և իրականությանը չհամապատասխանող։
Նախօրեին էլ Բաքուն հայտարարել էր Ղարաբաղում ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին։ ՊՆ-ն սա ևս հերքել էր՝ որակելով ապատեղեկատվություն, որը «նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»: