Ստամբուլում լրտեսության մեղադրանքով 6 օտարերկրացի է ձերբակալվել։
Hurriyet-ի տվյալներով՝ նրանց թվում են Ռուսաստանի քաղաքացիներ Աբդուլա Աբդուլաևը, Ռավշան Ահմեդովը, Բիսլան Ռասաևը և Ասլանբեկ Աբդուլմուսլիմովը, նաև՝ Ուկրաինայի քաղաքացի Իգոր Եֆրիմը և Ուզբեկստանի քաղաքացի Ամիր Յուսուպովը։
Հետաքննությունը պնդում է, որ կասկածյալները հարձակում են նախապատրաստել Թուրքիայում բնակվող չեչեն ընդդիմադիրների վրա․ ենթադրվում է, որ նրանք աշխատել են Ռուսաստանի օգտին։
6-ն էլ, ամենայն հավանականությամբ, ձերբակալվել են հոկտեմբերի սկզբին, ըստ թուրքական մամուլի՝ պահվում են Մալտեպեի բանտում։
Кавказ.Реалии-ին՝ հղվելով տեղական չեչենական սփյուռքին, գրում է, որ ձերբակալվածները, հավանաբար, կասկածվում են բլոգեր Հասան Խալիտովի և Սիրիայում չեչեն ջիհադիստների ջոկատներից մեկի հրամանատար Ռուստամ Աջիևի նկատմամաբ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Սեպտեմբերի սկզբին նրանց կապում էին Ստամբուլում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի աջակիցներից մեկի նկատմամաբ իրականացված հարձակման հետ։
Epress.am Լուրեր Հայաստանից