Դեկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատողները գործատուին ՊՇՌ թեստի պատասխան պետք է ներկայացնեն ոչ թե 14, այլ՝ 7 օրը մեկ պարբերականությամբ՝ կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի պատասխանի համար 14-օրյա ժամկետը կփոփոխվի 7-օրյայի», – ասել է Ավանեսյանը։
Քննարկվելու է նաև միայն պատվաստված լինելու դեպքում թատրոններ և ռեստորաններ մուտքը թույլատրելու հարցը։ Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, թե դիտարկվում է ժամանցի վայրեր այցելելու համար պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստ ունենալու պարտադիր պահանջ մտցնելու հեռանկարը։