Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՔՕ 365-րդ հոդվածի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 3-րդ մասով՝ հաղորդել է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ «խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները», ինչի արդյունքում նոյեմբերի 7-ին՝ գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, «մարտական դիրքի ճաշարանում՝ հրազենից արձակված կրակոցից, վիրավորում է ստացել դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»:
Նախաքննությունը շարունակվում է:
Զինվորի մահվան մասին դեռ երեկ հաղորդել էր նաև ՊՆ-ն, համաձայն որի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում։ Այլ մանրամասներ նախարարությունը չի հայտնել, նշվել է միայն, որ զինվորը մահացել է «զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով»։