«Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 8 երեխա՝ 7-ից 11 տարեկան հասակի, սննդային թունավորման կասկածով: Այս մասին Ֆեյսբուք սոցցանցի միջոցով հայտնել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Ներկա պահին, երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության բոքսային բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։