18։30 — «Տաշիր պիցցայում» թունավորված և հոսպիտալացվածների թիվը հասել է 122-ի․ նրանցից 21-ն անչափահաս են:
Ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում է 88 քաղաքացի, նրանցից 19-ը՝ մինչև 18 տարեկան։ Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր․ ԱՆ
14։00 – «Տաշիր Պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված մարդկանց թիվը հասել է 98-ի՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նրանցից 53-ը, այդ թվում 13 անչափահաս, բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում։ 32 քաղաքացի «Արմենիա» ԲԿ-ում, որոնցից 1-ը՝ մինչև 18 տարեկան, ևս 11 հոգի՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։
Երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թունավորվել են Հյուսիսային պողոտայի և Խանջյանի մասնաճյուղերից օգտված մարդիկ։
«Տաշիր Պիցցա»-ն հայտարարել է, որ մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն: Ստուգում են անցկացնում նաև տեսչական մարմինները։