Home / Մշակույթ / 8 մահ և ավելի քան 300 վիրավորներ․ Թրևիս Սքոթի սպասված համերգը

8 մահ և ավելի քան 300 վիրավորներ․ Թրևիս Սքոթի սպասված համերգը

Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոց է սկսվել։ Մարդիկ սկսել են ուշաթափվել։ 300 հոգի վնասվածքներ է ստացել, 11 հոգի տեղում հոսպիտալացվել է, 8 հոգի՝ մահացել։

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում մեկնարկել է «Աստրավորլդ» տարեկան փառատոնը։ Ժամը 21:15-ի շրջանակներում ամբոխի մեջ իրարանցում է սկսվել, որը պիկին է հասել 21:38-ի մոտակայքում։

Հրմշտոցի ժամանակ առջևում կանգնածներն ընկել են ճնշման տակ, խուճապ է սկսվել։ 

https://twitter.com/AppleMusic/status/1456820830801960963

 

75 րոպե տևող համերգը մի քանի անգամ ընդհատվել է․ Սքոթը դիմել է անվտանգության աշխատակիցներին և բուժաշխատողներին, համերգի ընթացքում ամբոխի միջով մի քանի անգամ շտապ օգնության մեքենաներ են անցել։ Իրավիճակի բարելավմանը, սակայն, դա առանձնապես չի նպաստել։ 

 

Ականատեսները պատմում են, որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում։

Երբ պարզ է դարձել, որ անհրաժեշտ բժշկական միջոցառումների ծավալը գերազանցում է նախատեսված հնարավորությունները, կազմակերպիչները կանգնեցրել են փառատոնը։ Հաջորդ համերգը, որը պետք է տեղի ունենար շաբաթ օրը, չեղարկվել է։

Փառատոնին ներկա էին 50 000 մարդ․ շուրջ 300-ը տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել՝ կտրվածքներ, արյունազեղումներ, մոտ 11-ը սուր սրտային անբավարարությամբ հոսպիտալացվել է։ Մահերը դեռ վերջնական ախտորոշման կարիք ունեն։

Խնդիրներ են առաջացել նաև դեպքից ժամեր առաջ։ Ըստ Insider-ի՝ անցակետի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ փորձել են ներս մտնել, քանդել են պատնեշները, կոտրել սարքերը։ Անվտանգության աշխատակիցներին չի հաջողվել վերահսկել իրավիճակը։ Սակայն զանգվածային ներխուժումների և համերգի ժամանակ կատարվածի միջև կապ չի հայտնաբերվել։

«Աստրովորլդ»-ը Թրևիս Սքոթի և Live Nations Entertainmament-ի նախաձեռնությամբ 2018թ-ից սկիզբ առած ամենամյա փառատոն է։ 2020-ին այն չեղարկվել էր համավարակային սահմանափակումների պատճարով։ Երկար սպասված փառատոնը վերսկսել է այս տարի։ Տոմսերը վաճառքի են հանվել մայիսին, գնվել են ժամերի ընթացքում։