Home / Բանտ / Անխորտակելի Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում

Անխորտակելի Արծրուն Հովհաննիսյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փորձագետ՝ հայտնել է հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել է մեր երկրի ապագային միտված գործողությունների իրականացմանը, պետք է մեր հանձնաժողովի կողմից միշտ նկատված լինի՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում անցկացնել նրան», – պարզաբանել է Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, Արծրուն Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի, քանի որ նա դասավանդել է և «կյանքի փորձ է անցել Զինված ուժերի ակունքներից սկսած»։

ԱԺ-ում առաջիկայում ձևավորվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Քոչարյանի կարծիքով՝ իրենք «այնտեղ միասին շատ մեծ ճանապարհ պետք է անցնեն»։ Ինքը՝ Արծրուն Հովհաննիսյանը դեռ չգիտի, ընդգրկվելու է արդյոք քննիչ հանձնաժողովի կազմում, թե ոչ։

Արծրուն Հովհաննիսյանը 2012-ից մինչև 2020-ի մարտ ամիսը զվաղեցրել է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ Թեև 2020-ի գարնանը նա հեռացվել է այդ պաշտոնից, 2020-ի հուլիսյան էսկալացիայի և 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գերատեսչության խոսնակի գործառույթները փաստացիորեն վերապահված էին հենց նրան։ Պատերազմի ժամանակ, երբ հազարավոր մարդիկ զոհվում էին, վիրավորվում և տեղահանվում, Հովհաննիսյանը հանրությանը շարուբակաբար համոզում էր, որ դրությունը կայուն է և խիստ հուսադրող:

2020-ի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից և պատերազմի ավարտից անմիջապես հետո, Հովհաննիսյանը լքել է պաշտոնը, ավելի ուշ զորացրվել ՊՆ-ում ծառայությունից և խոստացել «կյանքը ներդնել նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»։

Պատերազմից ամիսներ անց հրատարակել է «Ռազմարվեստ» գրքի 2-րդ հատորը։ Գիրքը գրվել է ծառայությանը զուգահեռ։ Մենագրության մեկ օրինակը Երևանի և Գլենդելի գրախանութներում վաճառվում է 50 (հիսուն) հազար դրամով։

Գրքեր գրելուց բացի՝ Արծրուն Հովհաննիսյանը տարիներ շարունակ զբաղված է եղել նաև բանակային ղեկավարության մեդիա-պաշտպանությամբ և զինված ուժերում չդադարող բռնությունների ու կոռուպցիայի քողարկմամբ: