Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։
Այս մասին հաղորդել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով՝ «տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ այս տարի զինված ուժերում մահվան 60 դեպք է գրանցվել, որից 17-ն՝ հրադադարի ռեժիմի խախտման, 43-ից՝ այլ պատճառներով։ Ոչ մարտական մահերից 17-ը սպանության և ինքնասպանության հետևանք են։ Սուրեն Ավետիսյանի մահն այս վիճակագրության մեջ ներառված չէ։