Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում երեկ երեկոյան բազմամարդ բողոքի ցույցեր են սկսվել։ Ցուցարարները պահանջում են կառավարության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հրաժարականը։
Նախագահ Ռեջեփ Էրդողանի կտրուկ հայտարարությունների ֆոնին՝ երեքշաբթի, ընդամենը մեկ օրում, թուրքական արժույթը արժեզրկվել է ավելի քան 10 տոկոսով․ 1 դոլարն առաջին անգամ արժեր ավելի քան 13 լիրա, համեմատության համար՝ ամռանը 1 դոլարը վաճառվում էր շուրջ 8․5 լիրայով։ Տարեսկզբից թուրքական դրամը արժեզրկվել է մոտ 40 տոկոսով․ սա պատմական հակառեկորդ է Թուրքիայի համար և վատագույն ցուցանիշը զարգացող երկրների շարքում։
Çankaya Esat'ta mahalleli "AKP istifa" sloganları ile sokağa çıktı. Polis ekipleri engellemeye çalışıyor pic.twitter.com/i5Oi1WiKye
— Burcu Yıldırım (@burcuyildirim92) November 23, 2021
Էրդողանը ճնշում է գործադրում Կենտրոնական բանկի վրա՝ փորձելով կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները (զսպել սրընթաց գնաճը)․ վերջին ամիսներին գները բարձրացել են ավելի քան 20 տոկոսով։
🔴 Lütfen Provakasyona Gelmeyiniz.
▪️İstanbul/Kurtuluş'ta "AKP istifa" sloganlarıyla başlayan protestoya polis müdahalesi gerçekleşiyor.▪️İstediklerini vermeyin, bırakın seçimle gitsinler. pic.twitter.com/L8VDpnU7MX
— Mavi Türk 🇹🇷 (@Maviturkk) November 23, 2021
Անցած շաբաթ ընդդիմությունը արտահերթ ընտրությունների պահանջ է դրել։ Էրդողանը այն կտրականապես մերժել է։ «Ընտրությունները կանցկացվեն ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2023-ին, և մենք կրկին կհաղթենք», – ասել է Թուրքիայի նախագահը։
Ցուցարարները վանկարկում են «Կառավարության հրաժարակա՛ն», «Դուք վատ եք կատարել ձեր աշխատանքը, դուք պետք է դատվեք»։ Կան բերման ենթարկվածներ։