Home / Բանակ / Ադրբեջանում ուղղաթիռ է ընկել․ կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանում ուղղաթիռ է ընկել․ կան զոհեր և վիրավորներ

18:00

Վթարի հետևանքով 14 զինվորական է մահացել, ևս 4-ը գտնվում են ծանր վիճակում՝ գրում է ադրբեջանական մամուլը․ զոհերի և վիրավորների թվում կան բարձրաստիճան սպաներ։ 

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատել է 14 սպաների մահվան և 2-ի վիրավորման լուրը և հրապարակել նրանց անունները: Զոհվածների մեջ են՝ գնդապետ, փոխգնդապետ, 5 մայոր, բուժծառայության կապիտան, 3 կապիտան, ավագ լեյտենանտ, լեյտենանտ, տեխնիկական աշխատող:

14:30

Ադրբեջանի Խըզըյի շրջանում՝ «Ղարահեյբաթ» ռազմական օդանավակայանում նոյեմբերի 30-ի առավոտյան ուսումնական թռիչք իրականացնելու ընթացքում վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը։

«Ուղղաթիռի անձնակազմի անդամների շարքում զոհեր և վիրավորներ կան», – նշված է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։