Home / Հայաստան / Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի աշխատանքային խումբը հանդիպում է այսօր

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի աշխատանքային խումբը հանդիպում է այսօր

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում։ Տեղեկությունը հաստատել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։

Հանդիպման օրակարգի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։

Նոյեմբերի 26-ին՝ Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ կողմերը պայմանավորվածության են հասել նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ։ «Վարչապետները կհանդիպեն Մոսկվայում, որպեսզի ամփոփեն արդյունքները և հայտարարեն այն լուծումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք», – ասել էր Վլադիմիր Պուտինը։

Ակնկալվում է, որ հանդիպման արդյունքներով կարող են ստորագրվել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթեր։