Ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու գործով կալանավորվել է նրանց ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն:
Համաձայն հաղորդագրության, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ( շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանությունը):
Կալանավորվածը նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող է՝ ավելի վաղ տեղեկացրել էր Քննչական կոմիտեն։
Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել են: