Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը (ծնվ․ 1953թ․) Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի, հաղորդում է Ղարաբաի ԱԱԾ-ն:
Դեպքի մասին հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր հավաստիացել են Ալեքսանյանի անվտանգության հարցում: Բանակցություններ են ընթանում նրան հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։