Անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության բաց կոչը Ղազախստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, Ներքին գործերի նախարարին, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահին.
Մենք՝ Ղազախստանի անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, իրավապաշտպաններ և ակտիվիստներ, հետևում ենք, թե ինչպես է հունվարի սկզբից սկսվել լրագրողների նկատմամբ հալածանքի ու վարկաբեկման կազմակերպված արշավը։ Իշխանության ներկայացուցիչները փորձում են մեզ նույնացնել ահաբեկիչների և կողոպտիչների հետ՝ հանցակից անվանելով անկարգությունների և ջարդերի կազմակերպիչներին։
Անկախ լրագրողների աշխատանքը հասարակության և անհատի շահերի սպասարկումն է՝ քաղաքացիներին ամենակարևոր իրադարձությունների մասին անաչառ և պրոֆեսիոնալ տեղեկություն հաղորդելու միջոցով։ Մեր աշխատանքի կարևորագույն և անփոխարինելի պայմանն է հասարակության պահպանումը և զարգացումը, խաղաղության և ժողովրդավարական արժեքների պահպանումը։
Անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների դեմ կազմակերպված վարկաբեկման արշավն արդեն կարող է վերածվել քաղաքական ռեպրեսիայի և հալածանքի։
Մեր որոշ գործընկերներ՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ, տուժել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Մեկին վիրավորել են, մյուսին՝ ծեծել, մեկը մահացել է։ Մեր գործընկեր, «Ուրալի» լրագրող Լուկպան Ախմեդյարովը 10 օրով ձերբակալվել է։ Նույն խափանման միջոցը կիրառվել է լրագրող Նուրժան Բայմուլդինի նկատմամբ՝ Կոկշետաուից։ Լրագրող Դարին Նուրսապարը ձերբակալվել է մասնագիտական պարտականությունները կատարելու համար։ Անկախ լրագրող Մահամբեթ Աբժանը հայտնում է, որ հունվարի 5-ի գիշերը նրա բնակարան են ներխուժել անձինք, ովքեր ներկայացել են որպես իրավապահ մարմինների աշխատակից։ Օրեցօր ավելի շատ բլոգերներ և քաղաքացի լրագրողներ հայտնում են բռնաճնշումների մասին՝ Ղազախստանի բոլոր քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները լուսանկարելու և տեսագրելու համար: Դատարանները նման դեպքերում խախտում են բոլոր հնարավոր դատավարական նորմերը և առանձնապես չեն տարբերվում «տեղում» պատիժ նշանակելուց։
Անօրինական կերպով արգելափակման են ենթարկվել երեք անկախ հրատարակություններ՝ Vласть. Интернет-журнал., KazTAG և ORDA։
Մենք իշխանություններից պահանջում ենք դադարեցնել անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին և այլ քաղաքացիական անձանց վարկաբեկելու կազմակերպված արշավը։ Իրավապահ մարմինները և ուժային կառույցները պետք է զբաղվեն իրական հանցագործների, ահաբեկիչների և դավադիրների դեմ պայքարով, այլ ոչ թե նրանց փնտրեն ժողովրդավարական արժեքները և մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները պահպանողների մեջ։
Համաձայն Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ կետի 2-րդ կետի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն ստանալ և տարածել տեղեկատվություն՝ օրենքով չարգելված ցանկացած ձևով: Իշխանությունների ներկայացուցիչներից պահանջում ենք պահպանել Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների այս սահմանադրական իրավունքը։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր կալանավորված լրագրողներին ու բլոգերներին, ինչպես նաև հանրային հետաքննություն իրականացնել նրանց կալանավորման պատճառների վերաբերյալ։
Պահանջում ենք դադարեցնել լրագրողների նկատմամբ ցանկացած հետապնդում՝ Ղազախստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 488-րդ հոդվածով։
Կոչ ենք անում մեր գործընկերներին միանալ այս հայտարարությանը։ Համերաշխության կոչ ենք անում Ղազախստանի մեր համաքաղաքացիներին, ինչպես նաև աշխարհի այլ երկրների քաղաքացիներին։