Новая Газета-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ու ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսան արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի` «արտահայտման ազատությունը պաշտպանելու իրենց ջանքերի համար, ինչը նախապայման է ժողովրդավարության և հարատև խաղաղության համար»։ Մրցանակային գումարը կազմում է 10 միլիոն նորվեգական կրոն (ավելի քան 1 միլիոն եվրո)։
https://twitter.com/NobelPrize/status/1446400172125302784
Դմիտրի Մուրատով
«․․․1993 թվականին հիմնադրվելու պահից Новая газета-ն թննադատակ հոդվածներ է հրապարակել կոռուպցիայից, ոստիկանական բռնություններից, ապօրինի ձերբակալություններից, ընտրություններին արաված մանիպուլյացիաներից, տրոլերի ֆաբրիկաներից մինչև ռուսական զորքերի՝ Ռուսաստանի ներսում և դրա սահմաններից դուրս կիրառման թեմաներով։Новая газета-ի հակառակորդները դրան պատասխանել են սպառնալիքներով, բռնությամբ ու սպանություններով։ Թերթի հիմնադրման պահից սպանվել են դրա 6 լրագրողներ, այդ թվում՝ Աննա Պոլիտկովսկայան, ով գրում էր Չեչնիայի պատերազմի մասին։ Չնայած սպառնալիքներին ու սպանություններին, գլխավոր խմբագիր Մուրատովը չի հրաժարվել անկախության սկզբունքից ու հետևողականորեն պաշտպանել է լրագրողների՝ ընտրված թեմաներով գրելու իրավունքը, քանի դեռ դա համապատասխանում է լրագրության գործնական ու էթիկական չափանիշներին», – ասել է Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսենը։
Ինքը՝ Մուրատովը մտադիր է մրցանակային գումարի մի մասը փոխանցել «Բարու շրջան» հիմնադրամին, որն օգնում է ծանր ու հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող երեխաներին։
«Իգոր Դոմնիկով, Յուրի Շեկոչիխին, Աննա Պոլիտկովսկայա, Ստաս Մարկելով, Անաստասիա Բաբուրովա, Նատաշա Էստեմիրովա՝ ահա այս մարդիկ այսօր Նոբելյան մրցանակ ստացան», – հայտարարել է Մուրատովը։
Նոբելյան մրցանակի մասին հայտարարությունից մեկ օր առաջ լրացավ Новая Газета-ի լրագրո Աննա Պոլիտկովսկայայի սպանության 15 տարին, ինչը նշանակում է, որ սպանության իրական պատվիրատուները, որոնց անունները մին օրս չեն բացահայտվել, այլևս ազատված են քրեական պատասխանատվությունից։
Այս թեմայով՝ Մեծ նվեր Կրեմլին․ 15 տարի առաջ սպանվեց Աննա Պոլիտկովսկայան
Դմիտրի Մուրատովը Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացին է, ով ստանում է Նոբելյան մրցանակ։ Իրենց առաջ Ռուսական ԽՍՀ-ից մրցանակի են արժանացել ֆիզիկոս և իրավապաշտպան Անդրեյ Սախարովը (1975-ին) և ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը (1990-ին)։ Վերջինս մրցանակային գումարի մի մասը հատկացրել էր հենց Новая-ի առաջին խմբագրության կազմտեխնիկայի գնմանը՝ փաստացի դառնալով պարբերականի հիմնադիրներից մեկը։
58-ամյա Մարիա Ռեսսան Նոբելյան առաջին ֆիլիպինցի մրցանակակիրն է։ Նա լրագրությամբ է զբաղվել շուրջ 20 տարի, եղել է Հարավարևելյան Ասիայում CNN-ի գլխավոր հետաքննող լրագրողը, ինչպես նաև ղեկավարել Rappler պարբերականը, որն ընդդիմադիր էր Ֆիլիպինների նախագահ Ռոբերտո Դուտերտեին։
2019-ին՝ Ռեսսայի կողմից Ֆիլիպիններում մարդու իրավունքների ոտնահարման մասին հոդվածներից հետո, երկրի իշխանությունները նրան մեղադրել են կիբերհանցագործությունների մեջ, իսկ մեկ տարի անց՝ մեղավոր ճանաչել։ Այժմ Ռեսսային սպառնում է 6 ամսից մինչև 6 տարի ազատազրկում, ինչպես նաև 8000 դոլարի տուգանք։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, տեղական լրագրողներն ու ընդդիմադիրները պնդում են, որ նախագահ Դուտերտեի վարչակազմի կողմից ընդունվախ «Կիբերհանցագործությունների մասին» օրենքը միջոց է դարձել ազատ մամուլի վրա էֆեկտիվորեն հարձակվելու և մի շարք լրագողների ազատազրկելու համար։
Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Օսլոյում։