Կորոնավիրուսից պատվաստվելու ապացույց ներկայացնելու պահանջը սպառնում է փոքր բիզնես հանդիսացող փաբերին։ Այս մասին ահազանգում է Սիդս բառի տնօրեն Ռաֆֆի Սևերեկլյանը։ Կարելի է վարակվել խանութներում, հանրային տրանսպորտում, բայց այնտեղ QR-կոդ չեն պահանջում, նշում է նա։
Սրճարաններ, ռեստորաններ և այլ խմել-ուտելու վայրեր մտնելիս QR-կոդի պարտադիր ունենալու պայմանը, ըստ Ռաֆֆիի, արդեն նվազեցրել է ուրբաթ օրվա եկամուտը մոտ 80 տոկոսով։ Շաբաթվա վերջին օրերը նման տեղերի հիմնական հույսն են։
Փաբի կազմակերպիչը նշում է, որ համավարակի սկզբից արդեն տուժել է, քանի որ ստիպված է եղել հարկերը վճարել առանց կառվարության կողմից աջակցության։ Իրավիճակը բերելու է մանր բիզնեսների փակմանը, ոլորտը մնալու է խոշոր գործարարներին, ինչը ակնհայտ կդառնա մոտ ժամանակներս, ասում է Սևերեկլյանը։