Երևանյան մանկապարտեզներից մեկում 2,5 տարի շարունակ երեխայի էին տանջում, հաղորդում է Aravot.am-ը՝ հղվելով ոստիկանություն դիմած մորը։ Պակիստանցի հորից ծնված աղջկա խոշտանգումներին դայակներն ու դաստիարակները մասնակցացնում էին նաև մանկապարտեզի այլ երեխաներին:
Հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը իր դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որի դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն՝ հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել երեխային:
Ըստ նույն աղբյուրի, պարանով ձեռքերը և պարանոցը կապելով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
Մանրամասների համար Epress.am-ը ոստիկանություն զանգահարեց և պարզեց, որ նշված օրն իսկապես դիմում էր ստացվել, այժմ էլ նյութեր են նախապատրաստվում։
թարմացում․ – 17։26 «Ազատության» տեղեկություններով՝ խոսքը Երևանի թիվ 124 մանկապարտեզի մասին է։
«Մանկապարտեզի կողպված դուռն այդպես էլ չբացվեց, նորանշանակ տնօրեն Ռուզաննա Լադոյանը պատճառաբանեց՝ կորոնովիրուսով պայմանավորված անգամ ծնողների մուտքն է արգելված։ Ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ նման դեպք իրենց մանկապարտեզւոմ տեղի է ունեցել», – ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Նարինե Ղալեչյանը։
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 119-րդ հոդված) քրեական գործ է հարուցվել։