Մոսկվայի կենտրոնում ռազմաշքերթ է․ Ուկրաինայում ծավալվող լայնամասշտաբ պատերազմին զուգահեռ Կրեմլը հաղթանակի օր է նշում։
Երևանում մի խումբ մարդիկ ցույց էին անում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ պաշտոնական ընդունելություն էր։ Ցուցարարները վանկարկում էին «Ոչ պատերազմին», դեսպանատնից դուրս եկող պաշտոնյաներին դիմավորում էին «Ամոթ»-ով։ Քիչ անց եկավ կոմկուսի ակտիվը՝ գեորգևյան ժապավեններով։ Լեզվակռվին ընթացքում միացան նոր դեմքեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ակցիան կազմակերպվել էր «Ֆեմինիստական հակապատերազմական դիմադրության» կողմից՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի։ «Ողբերգության օր» (День Беды), այսինքն զոհերի համար վշտի օր՝ ի հակադրություն «Հաղթանակի օրվա», որ վերածվել է ուժի և միլիտարիզմի տոնի։