Մայիսի 9-ը ՀՀ պետական տոնացույցի տառի համաձայն նշվում է որպես «Հաղթանակի և խաղաղության տոն»։
Մենք՝ ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս, օրվա խորհուրդը մեկնում ենք որպես խաղաղության հստակ պահանջ, որովհետև խաղաղությունը հաղթանակ է, իսկ խաղաղությամբ չպսակված «հաղթանակը»՝ պարտություն։
Հակադարձում ենք հողային պահանջատիրությանը խաղաղության պահանջատիրությամբ, պնդում ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի՝ ոչ թե իբրև պարտվածի վզի փաթաթան, այլ իբրև խաղաղ երկնքի ներքո ապրելու Հայաստանի ժողովրդի ազատորեն արտահայտված կամք՝ վավերացված 2021-ի արտահերթ ընտրությամբ։
Ցավով ենք փաստում, որ 2018-ի ոչ բռնի, անարյուն, ժողովրդական հեղափոխության առաջնորդները, գալով իշխանության, համալրեցին պատերազմի «ավանդական» կուսակցությունների տխրահռչակ շարանը՝ հայտնվելով անցյալի լարած թակարդում։ Միաժամանակ, չենք կարող անտեսել ներկայիս բարդագույն աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, խոցելի ինքնիշխանությամբ և լրջագույն անվտանգային մարտահրավերների առջև կանգնած Հայաստանը մեկուսացման և ազգամիջյան թշնամանքի փակուղուց հանելու, ապաշրջափակելու, հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու գործող իշխանության գործադրած ջանքերը։
Համարում ենք, որ պատերազմի կուսակցությունները Հայաստանում չունեն անելիք այլևս, քանի որ Ղարաբաղի հարցի շահարկմամբ իշխանափոխության արատավոր շրջանն ավարտվել է։ Ուստի, նրանց ոչինչ չի մնում, քան մի վերջին՝ քաղաքացիական պատերազմի հրահրմամբ փորձել վերստին զավթել ժողովրդի իշխանությունը։ Պարզից էլ պարզ է, որ ինքնահռչակ «ազգափրկիչներից» ոչ մեկը չի պատրաստվում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ առավել ևս Թուրքիայի դեմ պատերազմել։ Հետևապես, նորօրյա «հայ վրիժառության» միակ հասանելի թիրախը «ներքին թուրքն» է, ասել է թե՝ մեզ պես սովորական ՀՀ քաղաքացին, որ ընտրել է ոչ թե հանուն հայրենիքի մեռնելու, այլ իր երկրում ազատ, արժանապատիվ և երջանիկ ապրելու ուղին։ Մենք կոտրում ենք մեզ պես մտածող, բայց «թուրք» ու «ազգի դավաճան» պիտակվելուց խորշող հազարավոր քաղաքացիների լռությունը՝ պահանջելով ՀՀ լեգիտիմ իշխանություններից տեր կանգնել իրենց խոստմանը և խաղաղության պայմանագրով հանգուցալուծել Ղարաբաղյան հակամարտությունը։
Կիսելով հանդերձ պատերազմի արհավիրքից տուժած մեր ժողովրդի ցավն ու վիշտը, քաղհասարակության մեր գործընկերների բոլոր հիմնավոր մտավախությունները, արցախահայության իրավունքների պաշտպանության մեր բաժին պատասխանատվությունը՝ պահանջում ենք խաղաղություն՝ առանց բայցերի։
Խաղաղության հաղթանակը տոնելո՛ւ ենք։
Արփի Մանուսյան, սոցիոլոգ, հետազոտող
Անտոն Իվչենկո, ՀՀ քաղաքացի
Արմեն Օհանյան, արձակագիր
Նվարդ Մարգարյան, իրավապաշտպան, հետազոտող
Մարիամ Խալաթյան, սոցիոլոգ, հետազոտող
Գոհար Շահնազարյան, սոցիոլոգ, դասախոս
Արման Գրիգորյան, արվեստագետ
Արմինե Մարկոսյան, բանասեր
Շահանե Խաչատրյան, լրագրող
Աննա Նիկողոսյան, ուսումնագետ
Նանե Խաչատրյան, հետազոտող
Լարա Ահարոնյան, իրավապաշտպան
Անուշ Պողոսյան, հոգեբան
Տաթեւ Եսայան, գրաֆիկ դիզայներ
Լուսինե Պապանյան, թյուրքագետ
Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
Հովհաննես Ազոյան, դերասան
Գոհար Խաչատրյան, ՀՀ քաղաքացի
Ագապի Իվանյան, տնտեսագետ
Լիլիթ Ավետիսյան, հոգեբան, դասախոս
Նիկոլայ Հովհաննիսյան, մարդու իրավունքների փորձագետ
Հովհաննես Մարգարյան, արվեստագետ
Արթուր Պետրոսյան, արվեստագետ
Լաուրա Բաբայան, բիզնես վերլուծաբան
Քրիստինա Աճեմյան, ծրագրավորող
Տիգրան Խաչատրյան, արվեստագետ
Արաքս Ասատրյան, արվեստագետ
Էլմիրա Պետրոսյան, մենեջեր
Ելենա Բաբայան, սոցիալական մեդիայի մասնագետ
Վահագն Սարգսյան, R&D փորձագետ
Քրիստինա Սոլոյան, ՀՀ քաղաքացի
Մամիկոն Հովսեփյան, իրավապաշտպան
Հռիփսիմե Կիզոգյան, սոցիոլոգ
Արմինե Հարությունյան, սոցիալական աշխատող
Վահան Դուրինյան, R&D փորձագետ
Տիգրան Սարգսյան, ճարտարագետ
Վահրամ Աղասյան, արվեստագետ
Քնար Խուդոյան, լրագրող
Արփի Մխիթարյան, ակտիվիստ
Զառա Հարությունյան, լրագրող
Յուրի Մանվելյան, լրագրող
Մարիամ Ղարագյոզյան, տնտեսագետ, ֆինանսական մասնագետ
Տիգրան Ամիրյան, բանասեր
Սոնա Սիմոնյան
Ավետիք Կարագուլյան, գիտաշխատող
Հրայր Մանուկյան, ՀՀ քաղաքացի
Լևոն Հունանյան, հասարակական գործիչ
Լաուրա Մանուկյան, մշակութային գործիչ
Մարիաննա Եղիազարյան, իրավաբան
Խաչատուր Մկրտչյան, հաշվապահ
Լիլիթ Սարիբեկյան, պարուսույց
Մայքլ Քոթանջյան, երաժիշտ
Լիլիթ Ղազարյան, տնային տնտեսուհի
Ստելլա Հունանյան, մանկաբարձ
Սևակ Կիրակոսյան, ազատ գրաֆիկով ուսուցիչ
Հրայր Սավզյան, ՀՀ քաղաքացի
Հասմիկ Պետրոսյան, փաստաբան
Անահիտ Բաղդասարյան, ՀՀ քաղաքացի
Վարդան Ջալոյան, արվեստի քննադատ
Կարեն Տոնոյան, ՀՀ քաղաքացի
Նաիրա Մնացականյան
Գևորգ Քեհյան
Շողիկ Խաչատրյան, որակի վերահսկման մասնագետ
Էմին Օհանջանյան
Արմեն Հարությունյան, ՀՀ քաղաքացի
Վոլոդյա Հակոբյան, լրագրող
Անահիտ Քրիշչյան, հոգեթերապևտ
Անի Սախլյան
Շաղիկ Մաթևոսյան, միջազգային իրավունքի մասնագետ
Հակոբ Մանսուրյան, ճարտարապետ
Վադիմ Օհանյան, ֆիզիկամաթ գիտությունների թեկնածու
Արամ Ամիրբեկյան, լրագրող
Լիլիթ Բաղդասարյան
Արփի Բալյան, մշակութային մարդաբան
Մոնիկա Ավանեսյան
Հասմիկ Հարությունյան, հոգեբան
Նոնա Շահնազարյան, սոցիալական մարդաբան
Անահիտ Խումարյան, ուսուցիչ
Լիլիթ Տեր-Մինասյան, ճարտարապետ
Ժոզէֆ Տոլմաճեան, գրաֆիկ դիզայներ
Հայկ Պետրոսյան, իրավաբան
Հայտարարությանը միանալու համար գրե՛ք [email protected]-ին