Այսօր Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ Ֆեմինիստական հակապատերազմական դիմադրությունը կազմակերպել էր «Սևազգեստ կանայք» ակցիան։
Հավաքվածները լուռ նստել էին արձանի դիմաց՝ «148 երեխա է զոհվել պատերազմի սկզբից ի վեր», «Պուտինի պատերազմը սպանություններ են, բռնաբարություններ ու ավերածություններ», «Կանգնեցրե՛ք պատերազմը» և այլ պաստառներով։
Շուտով հայտնվեցին նաև ոստիկանները։ Խնդրեցին տեղյակ պահել հետագա քայլերի մասին, որպեսզի հասարակական կարգը չխախտելու համար՝ ուղեկցեն ակցիայի մասնակիցներին։