Բնական գազն այսօրվանից թանկանում է 4․7 դրամով՝ հասնելով 143․7 դրամ/մ3-ի։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց պարագայում սակագինը կլինի 100 դրամ/մ3։
Ամսական 10 000 մ3-ից ավելի շատ գազ սպառողների համար գազը թանկանում է շուրջ 3,9%-ով, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 %-ով։
Հայաստանին գազ մատակարարող ռուսական «Գազպրոմն» առաջարկել էր գազի գինը թանկացնել 6%-ով բոլոր սպառողների համար, բայց Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն որոշել էր կիրառել առանձին խմբերի համար տարբեր սակագների սկզբունքը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում թանկացել էր ջրի, իսկ փետրվարի 1-ից՝ հոսանքի սակագինը։