Ապրիլի 1-ից բնական գազը Հայաստանում կթանկանա 4․7 դրամով՝ հասնելով 143․7 դրամ/խմ-ի, հաղորդում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Բացառություն կկազմեն սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց պարագայում սակագինը կլինի 100 դրամ/խմ՝ մինչև 600 խմ բնական գազի համար։
Ըստ ՀԾԿՀ-ի՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 2․339 դոլարին համարժեք դրամ/խմ։
Վերը նշված կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինն ամիսը մինչև 10 000 խմ օգտագործելու դեպքում կլինի143.7 դրամ/խմ և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 2․658 դոլարին համարժեք դրամ/խմ։
Հիշյալ բոլոր սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը։