Ռուսաստանցի Աննա Ուստյուշկինան 2021 թվականին ընկերների և ծանոթների հորդորով եկել է Հայաստան՝ վիրահատելու քիթը և կրծքերը։ Տուն վերադառնալուց հետո նրա մոտ շնչառական խնդիրներ են սկսվել, կրծքերում սկսվել է թարախ կուտակվել։
Կնոջ խոսքերով՝ բժիշկ Հայրապետյան Էդգարը հրաժարվել է ընդունել սխալը և շատ կոպիտ ու վիրավորական է շփվել իր հետ։ Ուստյուշկինան ստիպված մի քանի անգամ եկել է Երևան, սակայն խնդիրը չի լուծվել․ թթվածնի պակասից ունի քրոնիկ գլխացավեր, անընդհատ դեղեր է խմում։
Նա դժգոհ է նաև էսթետիկ արդյունքներից, որոնք չեն համապատասխանում բժիշկի հետ նախնական պայմանավորվածությանը․ քթի ծայրը իջել է, քթանցքերը տարբեր չափերի են։ Նույնը վերաբերում է կրծքերին։
Ուստյուշկինան նշում է, որ գումարը բժիշկին փոխանցել է առձեռն վերջինիս կաբինետում՝ առանց պայմանագրի և կտրոնի։ Իրեն չեն տրամադրել նաև էպիկրիզը։ Կինը ունի 6 այլ բժիշկների հետազոտության արդյունքները, որոնք ապացուցում են, որ վիրահատությունը վնասել է Ուսյուշկինայի առողջությանը։
Հետագայում՝ բողոքներից հետո, բժիշկը առաջարկել է վերադարձնել քթի վիրահատության գումարը՝ անտեսելով առաջացած առողջական այլ խնդիրները։ Հայարապետյանը պահանջել է թուղթ ստորագրել, համաձայն որի պացիենտը իրենից բողոք չունի։ Հայաստան գնալ-գալու ընթացքում կինը կորցրել է աշխատանքը ՌԴ-ում և ընդունել առաջարկը։
Բժիշկ Էդգար Հայրապետյանը Epress.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել նախկին պացիենտի խոսքերը և հարցով զբաղվում են փաստաբանները։
Աննա Ուստյուշկինայի պատմության մանրամասները՝ տեսանյութում․