Մայիսի 10-ին «60-ամյա Ս․Կ․-ն»՝ Օգանովսկի մականունով հայտնի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ավտոմատից կրակել էր մի խումբ երիտասարդների վրա․ կրակոցներից վնասվել էր քաղաքի բնակիչներից մեկի ավտոմեքենան։ Ավելի ուշ Արցախի հերոսը ձերբակալվել էր։
Նախագահականից հայտարարություն էին տարածել, թե «Արցախում բոլորն օրենքի առջև հավասար են», «արտոնյալներ չպետք է լինեն»։ Արդեն մայիսի 13-ին գեներալն ազատ էր արձակվել։
Օգանովսկու ղարաբաղյան «բեսպրեդելի» մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը.
— …Հասարակության մեջ կան ներկայացուցիչներ, ովքեր փորձում են արդարացնել Օգանովսկու կրակոցները հրապարակում՝ Արցախի Վերածննդի հրապարակո՛ւմ, որը Բակո Սահակյանի օրոք անվանվեց «սրբավայր»։ Այդ «սրբավայրում» ավտոմատով կրակելը, փաստորեն, պատճառ կա, որ կարող է նույնիսկ լինել արդարացված։ Եվ սա հասարակության որոշ ներկայացուցիչների մոտեցումն է։ Ասում են՝ բա մի հատ իմանանք, ինչի համար է կրակել, միգուցե այդ մարդուն էն աստիճանի դավադիտ են արել, որ կրակել է․․․ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Արցախի Հանրապետությունում, հրապարակում ավտոմատ են կիրառում, կառոտկի օչերեդներ են հնչում, և մարդիկ կան, որ ասում են՝ միգուցե, միգուցե կարող է պատահի, որ տեղին է արել․․․
Երբ հասարակությունը սկսում է բեսպրեդելը պաշտպանել, արդեն էլ զրույց չկա, հաշվեք՝ ինքնասպանություն է։
․․․Հնարավոր է, որ նման ձևերով փորձում են Օգանովսկու կերպարը վերահաստատել, որովհետև այդ կերպարը վերահաստատելու կարիքն այս պատերազմից հետո կա ու կա։ Պատերազմի հետո նա էլ էն կերպարը չի։ Եվ նման ձևերով, որ՝ այ, նայեք, հրապարակում կրակում եմ և փաթաթած ունեմ ամբո՜ղջ այդ համակարգը, ու ինձ դրա համար ոչինչ չեն անում, նա փորձում է ինքնահաստատվել։ Եվ ինչո՞ւմն է հարցը։ [Ղարաբաղի նախագահի] մամլո խոսնակը հայտարարություն է տալիս, թե՝ օրենքի առջև բոլորը հավասար են, բայց հրապարակում կրակողն արդեն հաջորդ օրը ազատության մեջ է։
Արայիկ Հարույթունյա՛ն, եթե չեք կարողանում Օգանովսկու հարցերը լուծեք, գոնե մի խաբեք էս ժողովրդին։ Դուրս եկեք, հորդորեք, ասեք՝ կին-երեխա որ դուրս են գալիս Արցախի հրապարակում քայլելու, մի հատ թող բրոնեկասկա հագնեն, թող պաշտպանված լինեն, որովհետև Օգանովսկին ա դե, կարող ա մեկ էլ երկու բաժակ խմել ա, ինչ-որ մեկն էլ դուրը չի եկել, հանել ա կրակել ա․․․
Հարգելի ոստիկաններ, խնդիր կա, չէ՞։ Ինքներդ էլ եք զգում, որ ոստիկանության հարգանքը, ավտորիտետը էն չի հասարակության մեջ, ինչ որ պետք է լինի։ Պատերազմի ժամանակ ձեզ էլ են տարել՝ գցել կրակի մեջ, դրա մեջով դուք էլ եք անցել․․․ Բայց ինչի՞ հարգանք չկա։ Որովհետև օրենքը հավասարաչափ չի աշխատում։ Երբ գործը հասնում է Օգանովսկուն, դուք դառնում եք մռամոշ, բայց որ մի հասարակ քաղաքացի նման ձև իրեն պահեր, հիմա ջարդել էիք էնտեղ․․․ Դուք Արցախի խոշոր բեսպրեդելը, Արցախի խոշոր կոռուպցիան ձեր գործունեությամբ ուղղակի ապահովում եք։ Վերջին հաշվով՝ ձեր արածը էտ ա․․․ Պատերազմից հետո դո՛ւք պետք է փոխվեիք, փոխվեիք ու սկսեիք աշխատել։ Չեղավ։
․․․Մարդին դուրս են գալիս, զբոսնում են հրապարակում, Օգանովսկին օրը ցերեկով՝ ժամը 6-7-ին, հանում ավտոմատ է օգտագործում։ Ցույց է տալիս, որ ինքը Օգանովսկին է։ Դատախազությունն էլ նենց կուլտուրնի գրում է՝ 60-ամյա Ս․Կ․-ն․․․ Ոնց որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին չէ, այլ մի հատ 60-ամյա մարդու, որին եկել նեռվայնացրել են, ինքն էլ հանել կրակել ա․․․
Դատարանում, պատկերացնում եմ, էս ա Ազգի հերոսի նրա կոչումները, գեներալի կոչումները բերելու են թափեն, թե բա՝ բա էս մարդու արածնե՞րը․․․ Այդ կոչումները հո միայն արտոնություններ ստանալու համա՞ր չեն, այդ կոչումը պարտականությո՛ւն է նաև։ Հարգելի ոստիկաններ, դուք գնացել եք առաջնագիծ և տեսել՝ առաջնագիծ չկա՛, կառուցված չէ առաջնագիծը։ Գեներալ Օգանովսկին տարիներ շարունակ, տասը տարուց գուցե ավել, պատասխանատու է եղել հենց այդ առաջնագծի համար։ Որ առաջնագիծ չկա, դա հենց Օգանովսկու մեղքն է։ Այդ կոչումները երբ բերեն դատարան, պետք է դատավոր լինի (իսկ դատավոր ունենք, թե չունենք՝ դա դեռ մեծ հարց է), որ մի հատ հարց տա՝ որ գեներալ ես, զամկամանդույուշի ես եղել, քո պարտականությունները ո՞նց ես արել, ընդհանրապես արե՞լ ես, թե՞ չես արել։
․․․Զուռնա են փչում, թե պատերազմը ծախված էր և այլն։ Ովքեր խրամատում են եղել, շատ լավ զգացել են և կասեն նույնը՝ եթե խրամատը սարքած լիներ, գլուխներս ապահով լիներ, փակ լիներ ուղղակի, այդ սահմանը չէին անցելու։ Զինվորը կանգնած էր։ Մինիմալն էր ձեզնից պետք, որ այդ սահմանը սարքած լինեիք, բայց դա էլ չեք արել․․․
․․․ Դուք ոչ թե հիմա հրապարակում պետք է էտ էրեխեքի վրա կրակեք, նամանավանդ, որ 2000-ական թվերի երեխեք են, շատ հավանական է՝ պատերազմի մասնակից լինեին՝ ի տարբերություն ձե՛զ, գեներալ Սամվել Ջամիլևիչ Կարապետյան, ի տարբերություն ձե՛զ։ Հիմա ո՞նց ա ստացվում, որ 44 օրում կրակելու տեղը չգիտես ինչով էիք զբաղված, որտեղից որտեղ էիք պոկվում, հիմա պատերազմը ավարտվել է՝ ավտոմատը վերցրել, երիտասարդների վրա հրապարակում կրակոցներ եք բացում․․․
․․․ Դատախազության վրա ոնց որ շեմ է դրած՝ եթե երեք միլիոն դրամից ավել գործ ա, մի՛ զբաղվեք։ Գնում եք՝ հավ գողացող եք բռնում, խոզ գողացող եք բռնում, բայց երբ միլիարդներ տարած, բանակը թալանած գեներալները․․․ Որ առաջնագծից խոսում են, ասում են՝ առաջնագիծ չկա, Բակո Սահակյանը Սոչիում սրան ի՞նչ պատասխան է տալիս։ Սփյուռքը դիմում է, ասում է՝ էսքան ձեզ օգնել ենք, ինչո՞ւ առաջնագիծ չկա կառուցված։ Բակո Սահակյանն ասում ա՝ գիտեք ինչ կա, դուք էտ զրույցով վիրավորում եք մեր 94 թվի նահատակների արած գործն ու հիշատակը։ Լսե՛ք՝ առաջնագիծը կառուցված չէ՛, սա որ փաստում ենք, ուրեմն վիրավորում ենք 94 թվի նահատակների հիշատա՞կը․․․ Էտ նահատակների հիշատակը դո՛ւք եք ոտնահարել, որ էտ խրամատը իրենցից հետո չեք սարքել։ Ու առաջինը հենց Օգանովսկին պետք է դա սարքեր։ Ու դատարանում սա՛ պետք է հաշվի առնեն։
․․․ Օգանովսկին Ղարաբաղի բեսպրեդելի երեսն է․ սա լրիվ իրենով է, լրիվ իրենը։ Ու էս նեղ վիճակում՝ պատերազմից հետո, էս հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար, եթե ղեկավարություն ունենայինք, եթե ոստիկանություն ունենայինք, պետք է հենց նրա վրա ցույց տային, որ Ղարաբաղում ձևը փոխվել է, որ 94 թիվ վերադարձ չկա։ Չեղավ։
․․․ Ինչ ասում ենք՝ 94 թվից են խոսում։ 94 թվին Օգանովսկու նման ինչքան տղերք են եղել․ ո՞ր մեկն է նրանցից էտքան արտոնություն ստացել, ո՞ր մեկն է իրեն թույլ տվել դուրս գալ՝ հրապարակում կրակել։ Ասում են՝ մենք 94 թվին կռվել ենք։ Բայց էս մի պատերազմում դուք ձեզ նենց եք պահել, որ մեկը մեկին փակել է․․․ Մնացած հարցերն էլ՝ որ առաջնագծի տեղը Յագուարներ եք ունեցել, կազինոներում միլիարդներ եք խաղացել, չմտածեք, որ էս հասարակությանը սենց հա կարողանալու եք ճնշած պահել․ վախտ ա գալու՝ ձեր քթի ծակերով բերելու ենք։ Որովհետև մենք գիտենք՝ դուք ինչ Ազգի հերոսներ եք։ Դուք էն ազգի հերոսներն եք, որ թողել եք՝ թշնամու դեմը փախել․ ձեր ՀԷԿ-երն էիք ապամոնտաժում, խողովակներ հանում, լավ տղերք։ 30 տարի գլուխներս արդուկում էիք, թե՝ մենք լավ տղերք ենք, դրա համար ենք մենք Ղարաբաղի տեր-տիրակալը։ Դուք ոչնչություն եք՝ դեզերտիրներ, թողնող-թռնող, ու էտպես էլ միշտ եղել եք։ Երիտասարդ եք գտել՝ վրեն կրակել, թույլ մարդ գտել՝ վրեն ձեռզըսծ ցույց տվել․․․
․․․ Զրո դատախազություն, զրո ոստիկանություն, զրո նախագահական համակարգ։ Նաև Օգանովսկու համար։ ․․․Գնացել ես՝ մեդալ ես բաժանում։ Ինչի՞ համար։ Եղնիկներում իրա պահելաձևի համար ես Օգանովսկուն դնում դեմդ՝ մեդալ բաժանո՞ւմ։ Օգանովսկին ա մեդալ բաժանողն էս երկրում։ Դրա համար էլ երկիրն էս օրին ա․․․ Սևը սպիտակից չեք ջոկում ու չեք հասկանում՝ ինչ պետք ա անեք, որ ազգին էս կրիզիսից հանեք։ Որովհետև զրո եք սաղդ, որովհետև զրոյական կրություն ունեք, զրոյական գաղափար, մենտալնըսծը՝ Աղդամ-Լաչին, էն էլ ավարտվել ա արդեն Աղդամ-Լաչինը․․․ 18 տարեկանին թողել՝ թռել եք։ Միգուցե էս զինվորներն էլ հենց մարտի դաշտից են հիշել Օգանովսկուն, կարող ա արհամարհել են։ Ու պետք է արհամարհեն․․․