Ավտոբուսի վարորդն ու ուղևորը վեճի մեջ են մտել։ Միկոյան փողոցում երկուսն էլ իջել են ավտոբուսից, ինչից հետո ուղևորը դանակահարել է վարորդին, հայտնում է ոստիկանությունը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 9-ին ոստիկանությանը հայտնել են, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։
Պարզվեց՝ տուժողն ավտոբուսի վարորդ է, իսկ կասկածյալը՝ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդ, ով նույն օրը հայտնաբերվել ու ձերբակալվել է։