Օրեր առաջ 54 համարի երթուղայինի ուղևորին դանակի հարվածով սպանած մարդն այսօր ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին։
57-ամյա մեղադրյալը, հիշեցնենք, դիմակ կրելու հարցի շուրջ վեճի մեջ էր մտել երթուղայինի մեկ այլ՝ 39-ամյա ուղևորի հետ, իսկ հետո՝ դանակահարել նրան և դիմել փախուստի։ Ուղևորը տեղում մահացել էր։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ոստիկանության հաղորդմամբ, շարունակվում է։