Հադրութի շրջանի «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ից, հայտնաբերել և տարհանել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն:
Զոհվածների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1546 աճյուն՝ հաղորդում է Ղարաբաղի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետծառայությունը։