Հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում, հայտնում է ընկերությունը։
Սակագների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով գլխավորում էր այն 2004թ․֊ից (հիմնադրումից) ի վեր, լքել էր պաշտոնը։ Նոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը, ով մինչ այդ զբաղեցրել է ընկերության իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը: