Հոգեբան Անուշ Գրիգորյանը նախաձեռնել է ինքնախնամքի խմբակ՝ 44-օրյա պատերազմի պատճառով Կապան տեղահանված կանանց համար։ Անուշը կիրառում է գեշտալտ թերապիայի մեթոդներ, կավագործություն և արտ թերապիա։ Ամենակարևորը՝ նա ապահով տարածք է ստեղծում, որտեղ պատերազմ տեսած կանայք կարող են արտահայտել իրենց զայրույթն ու վիշտը՝ մի բան, որ արգելված է կանանց խմբից դուրս։
Խմբակին աջակցել է World Vision կազմակերպությունը։
Ռեպորտաժը պատրաստել է Քնար Խուդոյանը, 2021 թվականի օգոստոսին։ Ձայնագրությունը՝ Կոնստանտ Լեոնի, լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի։
Ռեպորտաժը «Սահմանային պատումներ» շարքի երկորդ մասն է։ Առաջինը՝ «Փախուստ բնություն», հասանելի է հղումով։