Home / Հայաստան / Ոստիկանները «ներեցին» ակցիայի վրա հարձակվողին (թարմացված)

Ոստիկանները «ներեցին» ակցիայի վրա հարձակվողին (թարմացված)

թարմացում – Միկա Բադալյանը գրել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել Ռուսաստանի հրապարակից և տարել Կենտրոնի բաժին։ Մոտ 1 ժամ անց նա ազատ է արձակվել։

Ռուսաստանի հրապարակում այսօր հակապատերազմական պիկետ էր․ մեկնարկից քիչ անց մասնակիցների վրա հարձակվեց բլոգեր Միկա Բադալյանը։ Բադալյանին և նրանց ուղեկցվող մի քանի ռուսամետ տղամարդկանց ոստիկաններն առանձնացրեցին պիկետի մասնակիցներից։ Սադրիչները սկսեցին հայհոյել ոստիկանության ծառայողներին, փորձում էին հարձակվել Epress.am-ի օպերատորի վրա։

Հիշեցնենք՝ «ընդդիմադիր» ակտիվիստ, բլոգեր Միկա Բադալյանը ազատ է արձակվել հուլիսի 25-ին։ Ըստ փաստաբանների, նա նախաինսուլտային վիճակում է, ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։ Բադալյանը ձերբակալվել էր ապրիլի 23-ին, մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։