Ռուսաստանի վրա ոչ-ոք չի հարձակվել․ ցույց Երևանում
Երևան տեղափոխված մի քանի տասնյակ ռուսաստանցիներ հերթական հակապատերազմական ցույցն են անցկացրել Հյուսիսային պողոտայում:
- Ռուսաստանը կարող էր զիլ երկիր լինել, եթե չաներ այն՝ ինչ հիմա է անում
- Երբ մենք զավթիչներ ենք, ես չեմ գնա կռվի։ Ռուսաստանի վրա ոչ-ոք չի հարձակվել
- Դո՛ւք եք մեղավոր, որ այդ պոռոտախոսն է իշխանության գլխին։
Անցորդների մի մասը ողջունում էր նախաձեռնությունը՝ ասելով, որ Պուտինին հեռացնել է պետք, մյուսը հարցնում՝ որտե՞ղ էին հավաքվածները, երբ ռմբակոծվում էին արցախցի երեխաները։