հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / 14-ամյա աղջիկ, 11-ամյա տղա․ ռուսաստանցի զինվորների բռնաբարությունները

14-ամյա աղջիկ, 11-ամյա տղա․ ռուսաստանցի զինվորների բռնաբարությունները

14-ից 24 տարեկան 25 կանայք պարբերաբար բռնաբարվել են ռուսաստանցի զինվորների կողմից Բուչա քաղաքի օկուպացիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։

Իրավապաշտպանի խոսքերով՝ 25 կանանց պահել են Բուչայի տներից մեկի նկուղում շուրջ 25 օր։ Բռնաբարության զոհերից 9-ը այս պահին հղի են։ 

«Ռուսաստանցի զինվորները նրանց ասել են՝ այնպես են բռնաբարելու, որ ոչ մի տղամարդու հետ չցանկանան ունենալ սեռական հարաբերություններ, որպեսզի խանգարեն նրանց ունենալ ուկրաինացի երեխաներ», – պատմել է Դենիսովան։ 

Այս պահին հնարավոր չէ գնահատել օկուպացիայի ժամանակ ռուսաստանցի զինվորների սեռական հանցագործությունների մասշտաբները, քանի որ բռնաբարության ոչ բոլոր զոհերն են պատրաստ պատմել տեղի ունեցածի մասին։ 

Մի քանի օր առաջ Դենիսովան հայտարարեց, որ Բուչայում 5 ռուսաստանցի զինվորներ բռնաբարել են 14-ամյա աղջկա, ինչից հետո նա հղիացել է։ Բռնաբարության զոհ է դարձել նաև մի 11-ամյա տղա։ 

The New York Times-ը Բուչայի մասսայական սպանությունների մասին իր մեծ հոդվածում, զետեղել է նաև տեղացի Վլադիմիր Շեպիտկոյի պատմությունը։ Շեպիտկոն պատմել է, որ օկուպացիայի ավարտից հետո իր զարմիկը իրենց տանը հայտնաբերել է կնոջ դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ոստիկանները խուզարկության ժամանակ տանը գտել են պահպանակների պատռված տուփեր և մեկ օգտագործված պահպանակ։ 

BBCն հրապարակել է Կիևի շրջանի բնակիչներից 50֊ամյա Աննայի պատմությունը, որը ապրում է մայրաքաղաքից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական բնակավայրում։ Նա պատմել է, որ մարտի 7֊ին նրան բռնաբարել է ռուսական կողմից կռվող մի չեչեն, որը սպանել է տան ամուսնուն, երբ նա փորձել է պաշտպանել կնոջը։ Աննան փրկվել է երբ չորս ռուսաստանցի այլ զինվորներ մտել են իր տուն և տարել չեչենին։ Նրան փրկած զինվորները մի քանի օր ապրել են նրա տանը, իսկ նրանց հեռանալուց հետո Աննան թմրանյութեր և «Վիագրա» է գտել․ կնոջ խոսքերով օկուպացիայի ընթացքում զինվորները ուռում էին և հարբում։

Մարտի 31֊ին, երբ ռուսական զորքերը լքեցին Բուչա քաղաքը, այնտեղ հայտնաբերեցին ավելի քան 360 մարդկանց դիեր, որոնց ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին։ Նրանցից ավելի քան 250֊ը զոհվել էին հրազենային և բեկորային վնասվածքներից։ Քաղաքի փողոցներից միայն մեկում լրագրողները հայտնաբերել էին գետնին ընկած 20 քաղաքացիական հագուստով մարդկանց դիեր։

Քաղաքը պաշարված էր Ռուսաստանի հարձակման առաջին օրերից․ ըստ տեղային իշխանությունների ռուսական զորքը քաղաք էր մտել փետրվարի 25֊ին։