Home / Բանակ / Իսկ ռուսներն ի պատասխան փակում են Բաղրամյանը. կարծիք

Իսկ ռուսներն ի պատասխան փակում են Բաղրամյանը. կարծիք

Ինչ է կատարվում իրականում․

Ադրբեջանը պահանջում է 2 բան
— Մեղրիի միջանցք
— Խաղաղության պայմանագիր, որտեղ Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում

Ռուսաստանը՝
— դեմ է նման խաղաղության պայմանագրին, որովհետև այդ դեպքում անիմաստ կլինի ռուսական զորքի ներկայությունը Արցախում,
— կողմ է Մեղրիի միջանցքին, որովհետև միջանցքի վերահսկողությունը տրվելու է ռուսներին՝ դրանով թե Հայաստանին, թե հատկապես Ադրբեջանին գցելով նոր կախվածության մեջ ռուսներից

Այս վերջին հանգամանքից ելնելով ռուսները ակնհայտ արտոնել/դեմ չեն եղել Ադրբեջանի նոր հարձակմանը։

Նիկոլը
— բացառում է միջանցքի պահանջի բավարարումը
— հնարավորինս ձգում, բայց չի բացառում խաղաղության պայմանագրի կնքումը, իսկ այսօր Ազգային Ժողովի ամբիոնից շանտաժի է ենթարկում ռուսներին՝ սպառնալով ստորագրել պայմանագիրը, եթե ռուսները չկանգանցնեն Ադրբեջանին

Ի պատասխան ռուսները իրենց տեղացի գործակալներին միանգամից հրահանգում են մարդկանց բերել Բաղրամյան և սպառնալ Նիկոլին զրկել իշխանությունից:
Դիվերսիա արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ իր ոճով հայտարարում է Նիկոլը՝ առանց ռուսների անունը տալու: Առայժմ։

Դավիթ Հովհաննիսյան
աղբյուրը՝ ֆեյսբուք