Պերուի առաջին կին նախագահ Դինա Բոլուարտեի իշխանության գալուց ի վեր երկրում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել։ Անցկացվող ցույցերի ֆոնին Բոլուրատեն հայտարարել է, որ նախագահական ընտրությունները երկու տարով ավելի շուտ կանցկացվեն՝ 2024 թվականին։ Գործող նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է կառավարել մինչև 2026 թվականը։
Ցուցարարները պահանջել են արտահերթ ընտրություններ անցկացնել և ազատել իմպիչմենթից հետո ձերբակալված նախկին նախագահին՝ Պեդրո Կաստիլոյին, հաղորդում է Al Jaazera-ն։
Ըստ Պերուի օմբուդսմենի գրասենյակի՝ նախօրեին Անդես շրջանի Անդահուայլաս քաղաքում ցույցերի ժամանակ 2 երիտասարդներ են զոհվել՝ 15 և 18 տարեկան, ենթադրաբար հրազենային վիրավորումներից։ Հաղորդվել է նաև առնվազն 4 վիրավորների մասին։
Impresionante en estos momentos movilización en la plaza #SanMartín #Peru a favor de #PedroCastillo piden su liberación inmediata #LiberenaPedroCastillo pic.twitter.com/c4tKf5UyaM
— Es tiempo de cambiar María (@Candylejas26) December 10, 2022
Դեկտեմբերի 11-ին ցույցերը տարածվել են Պերուի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Լիմայում, Անդահուայլասում, Կուսկոյում, Պունոյում և այլն։
Լիմայում ցուցարարները մտել են նաև խորհրդարանի շենք։ Ըստ Al Jaazera-ի՝ ուժայինները ցուցարարներին ճնշելու նպատակով արցունքաբեր գազ են կիրառել մայրաքաղաքում։
#Peru
Mientras las protestas por la destitución de PEDRO CASTILLO continúan y se reporta la muerte de dos jovenes,el congreso aprobó la resolución de desafuero presidencial!
Porque desaforar a quién fue destituido?entonces es presidente aún? si tiene fuero porque lo detuvieron? pic.twitter.com/qWdC3dSgpM— CARLOS AGUIAR.geopolítica 🌐™️®️! (@CarlosAJimnez4) December 12, 2022
Հիշեցնենք, որ Կաստիլոն ձերբակալվել էր դեկտեմբերի՝ 7-ին խորհրդարանը լուծարելու մասին հայտարարություն անելուց հետո։ Նրան մեղադրում էին ապստամբություն սկսելու մեջ։
Որոշ ցուցարարներ պահանջել են նաև Պերուի խորհրդարանի լուծարումը, գրում է The Guardian-ը։ Ցուցարարների մեծամասնությունը Կաստիլոյի աջակիցներ են։
Բնիկ ժողովուրդներին ներկայացնող գյուղական միությունները և կազմակերպությունները կոչ են արել դեկտեմբերի 13-ից անորոշ ժամանակով գործադուլ սկսել՝ ի աջակցություն Կաստիլոյի, որը նույնպես գյուղական ընտանիքի զավակ է։ Բացի վերոնշյալներից, նրանք նաև պահանջել են խորհրդարանի լուծարում և նոր սահմանադրություն։
Մինչ այդ, դեկտեմբերի 10-ին Անդահուայլաս քաղաքում հայտարարվել է ցուցարարների գրոհների հետևանքով տեղի օդանավակայանի փակվելու մասին։ Հաղորդվում է, որ ցուցարարները այրել են օդանավակայանի սենյակներից մեկը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնը օրը հայտնել է, որ ցուցարարները մի քանի ժամ շարունակ պատանդ են պահել 10 ոստիկանների, ավելի ուշ՝ ազատ արձակել։ Ըստ օմբուդսմենի՝ այդ օրը վիրավորվել են ընդհանուր առմամբ 16 անձինք։